Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարունակվում է ամառային զորակոչը
02.07.2025
Վայոց ձորի մարզում շարունակվում է ամառային զորակոչը։ Այսօր նորակոչիկների հերթական խմբին զինվորական պարտադիր ծառայության են ճանապարհել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի աշխատակազմի, ՏԻՄ ներկայացուցիչներ, ծնողներ, ընկերներ, հարազատներ։
Նորակոչիկներին բարեմաղթանքի խոսքեր է հղել մարզպետ Կոլյա Միքաելյանը՝ ցանկանալով նրանց անվտանգ ու խաղաղ ծառայություն, անկոտրում կամք և հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը արժանապատվորեն կատարելու բարձր պատասխանատվություն և պատրաստակամություն։ Նորակոչիկներին բարեմաղթանքի խոսքեր են հղել նաև այլ պաշտոնյաներ, օրհնել է քահանան։