Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատակցի օրվա առթիվ
01.07.2025

ՀՀ դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, համակարգի վետերաններ, շնորհավորում եմ ձեզ հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատակցի օրվա առթիվ:
Մասնագիտական օրն առիթ է մեկ անգամ ևս գնահատելու ձեր անուրանալի աշխատանքը և հետևողական ջանքերը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանը, պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին լիարժեք և օբյեկտիվ իրավական գնահատական տալուն, իրավունքի և օրենքի գերակայության հաստատմանը, պետականության ամրապնդմանը և զարգացմանը, հասարակության իրավագիտակցության բարձրացմանը։
Դուք ամենօրյա բարդ ու մեծածավալ աշխատանքով, մասնագիտական գիտելիքներով և պրոֆեսիոնալիզմով, հանցավորության, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարելու վճռականությամբ մեծացնում եք նաև հանրության հավատն ու վստահությունը համակարգի և պետության, արդարության հաստատման և վերականգնման նկատմամբ։
ՀՀ դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, համոզված եմ, որ մասնագիտական պատվախնդրությամբ, կառուցողական մոտեցումներով և անաչառ սկզբունքներով դուք կարողանում եք լիարժեք դիմագրավել մարտահրավերներին և իրագործել ոլորտի նպատակները։
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ ցանկանում եմ բոլորիդ մասնագիտական հաջողություններ և նվաճումներ, եռանդ և կամք՝ ի նպաստ մեր պետության և հասարակության անվտանգության ու բարօրության, իրավական պետության կայուն զարգացման և առաջընթացի ...