Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երեխաների հերթական խումբը մեկնեց ճամբար
30.06.2025
Վայոց ձորի մարզից երեկ Հանքավանի <<Հասմիկ>> ճամբար 9-օրյա ամառային հանգստի մեկնեցին զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 60 երեխա։
Նախորդ հերթափոխին մարզից 52 երեխա էր օգտվել ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրից։
Աշխատանքները համակարգվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից։
Երեխաների անվտանգ մեկնման և վերադարձի աշխատանքները ևս ուշադրության կենտրոնում են ․ նրանց ուղեկցում են մարզպետի աշխատակազմի և ՆԳՆ պարեկային ծառայության ներկայացուցիչներ, բուժաշխատողներ։
Մաղթում ենք երեխաներին հաճելի և բազմաբովանդակ հանգստյան օրեր։