Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի կողմից մարզի բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ արժանացել են շնորհակալագրերի
23.06.2025
Բուժաշխատողի մասնագիտական օրվա շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հանդիպել է մարզի բուժհաստատությունների անձնակազմերի հետ, շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ, բարձր գնահատել նրանց ջանքերը քաղաքացիների առողջության պահպանման և վերականգնման գործում։
Մարզպետը կարևորել է բուժաշխատողների՝ առողջապահական ոլորտի բարեփոխումներին համընթաց քայլելու և մասնագիտական շարունակական կատարելագործման հարցերը, ցանկացել նրանց հաջողություններ և նոր ձեռքբերումներ մասնագիտական աշխատանքում։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի կողմից մարզի բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ արժանացել են շնորհակալագրերի մասնագիտական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար։