Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

21.06.2025

   Սիրելի՛ բուժաշխատողներ, այսօր Բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և արտահայտում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը ձեր անձնուրաց աշխատանքի համար։
Բժշկի աշխատանքը միշտ էլ եղել և մնում է հասարակության մեջ ամենավեհն ու պահանջվածը: Ձեր մասնագիտության մեջ համադրվում են գիտելիքներն ու մարդասիրությունը՝ դարձնելով ձեզ մեր հասարակության կարևորագույն հենասյուներից մեկը։
   Հավատարիմ մնալով ձեր երդմանը՝ դուք շարունակում եք պատվով և նվիրվածությամբ կատարել ձեր մարդասիրական առաքելությունը՝ ամեն օր փրկելով կյանքեր և բարելավելով մարդկանց առողջությունը։ Ձեր ջանքերը չեն սահմանափակվում միայն հիվանդությունների կանխարգելմամբ և բուժմամբ ։ Դուք սփոփում եք, ուժ ու հույս տալիս, սատարում ու ոգևորում, երբ մարդիկ դրա կարիքն ամենաշատն ունեն։
   Մեր հասարակության յուրաքանչյուր անդամ գնահատում է ձեր ներդրումն ու պատասխանատվությունը, նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը, որոնցով դուք կատարում եք ձեր առաքելությունը։
   Այս օրը նաև հնարավորություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու ձեր աշխատանքի կարևորությունը։ Վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու նվիրվածությունը, ջանքերն ու շարունակական կատարելագործման ձգտումը, առողջապահական համակարգի բարեփոխումները նպաստելու են ոլորտի զարգացմանը, մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը և բնակիչների գոհունակության բարձրացմանը։
Ամենաբարձր գնահատանքին է արժանի այն պատասխանատու, սրտացավ, ամենօրյա աշխատանքը, որը բժիշկը կատարում է քաղաքացիների կյանքեր փրկելու և առողջությունը պահպանելու գործում։
   Թող առողջությունը միշտ ուղեկից լինի ձեզ և ձեր ընտանիքներին։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ, անձնական երջանկություն և անսպառ ուժ՝ ձեր կարևոր ու մարդասիրական պարտականությունը իրականացնելու համար։    Շարունակե՛ք մարդկանց պարգևել հույս ու հավատ, ժպիտ ու երջանկություն, առողջություն և նորից առաջ գնալու հնարավորություն․․․ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 17:19:06