Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Ե՛կ Սվարանց, հին ավանդույթների, նոր հնարավորությունների գյուղ>>

10.06.2025

 

  Հունիսի 9-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության համակարգմամբ տեղի ունեցավ իրազեկման հանդիպում Եղեգիս, Արենի և Եղեգնաձոր համայնքներում բնակվող ԼՂ-ից տեղահանված անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը։

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Յակոբ Իփճեանը և հանրային կապերի պատասխանատու Ռուբէն Ճամպազեանը ներկայացրեցին  <<Ե՛կ Սվարանց, հին ավանդույթների, նոր հնարավորությունների գյուղ>> ծրագիրը։ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից Սյունիքի մարզի Սվարանց գյուղում կառուցվում է նոր թաղամաս  ԼՂ-ից  տեղահանված անձանց համար։ Այն կառուցվում է գյուղի դպրոցին հարակից հողատարածքում և կունենա 20 տուն։

Յուրաքանչյուր տուն կունենա 1000 քմ ցանկապատված հողամաս, որը հարմար կլինի բանջարանոցներ մշակելու, պտղատու ծառեր տնկելու, ինչպես նաև հավեր կամ այլ փոքր կենդանիներ պահելու համար։ Բնակարանի հետ մեկտեղ յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ գյուղատնտեսական աջակցություն՝ նախկինում ունեցած զբաղվածության ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա որոշակի ժամկետում բարելավել կենսական պայմանները։ Բնակիչները կստանան նաև տան կահավորման աջակցություն, գյուղատնտեսական միջոցներ, արևային ջրատաքացուցիչներ և փոքր բիզնեսի խթանման հնարավորություններ։

Նմանատիպ հանդիպումներ են կազմակերպվել նաև Ջերմուկի և Վայքի համայնքապետարաններում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-12 17:05:31