Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին և ՀՀ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

02.06.2025

   Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է «Երևանյան երկխոսություն 2025» ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին և ՀՀ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Մարզպետ Կոլյա Միքաելյանը ողջունել է հյուրերին Վայոց ձորի մարզ այցի համար՝ նշելով, որ դրանց շարունակական բնույթը վկայում են երկու բարեկամ ժողովուրդների զարգացող հարաբերությունների, փոխգործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրությունների մասին։
   Այնուհետև մարզպետն անդրադարձել է նախորդ համագործակցությունների ընթացքին և դրանց զարգացման հեռանկարներին։
  Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և ՀՀ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանի և Ֆրանսիայի զարգացող հարաբերություններում նաև ապակենտրոնացված համագործակցության ակտիվացման ու ներուժի օգտագործման հնարավորությունները։
  Այս համատեքստում նրանք ընդգծեցին հունիսի 2-3-ը Գորիսում Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացման հանգամանքը, որին կմասնակցեն ՀՀ մարզերի և համայնքների ներկայացուցիչներ և Ֆրանսիայի ռեգիոններից ժամանող պատվիրակներ։
Կողմերն անդրադարձել են նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ինտեգրման, անվտանգային, այլ ոլորտներին առնչվող մի շարք հարցերի ևս։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-06 17:45:42