Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցների թիմերը կմասնակցեն <<Բասկետբոլի լիգա>> մարզական խաղերի 1/16-րդ եզրափակչին
23.05.2025
Վայք քաղաքի մարզադպրոցում օրերս կազմակերպվեցին ՀՀ Վարչապետի հովանու ներքո իրականացվող <<Բասկետբոլի լիգա>> մարզական խաղերի 5-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող 6-րդ ենթախմբի միջմարզային փուլի խաղերը։
Խաղերին ներկա են եղել Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան։
6-րդ ենթախմբում ընդգրկված էին Նոր ուղու միջնակարգ, Երևանի թիվ 44 հիմնական, Կապանի թիվ 13 հիմնական, Քաջարանի թիվ 2 միջնակարգ և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը։
Համառ պայքարում հաղթողներ ճանաչվեցին Կապանի թիվ 13 հիմնական և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը։Նրանք իրավունք ստացան մասնակցելու <<Բասկետբոլի լիգա>> մարզական խաղերի 1/16-րդ եզրափակչին։