Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը

22.05.2025

   Այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության համակարգմամբ անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը:
   Մալիշկա համայնքին հարակից մայրուղու՝ սահմանված 30 կմ տարածությունը հաղթահարելու համար պայքարեցին համայնքային փուլում մրցանակային տեղեր գրաված դպրոցների թիմերը, ընդհանուր հաշվով՝ 7-9-րդ դասարանների 12 աշակերտներ և 10-12-րդ դասարանների 24 աշակերտներ:
   Մեկնարկից առաջ թիմերին ողջունեց և հաջողություններ ցանկացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը:
   Մարզական ոգևորության և համախմբվածության մթնոլորտում անցավ մարզական միջոցառումը։ Ձեռնարկվել էին անվտանգության անհրաժեշտ միջոցառումները։
   1-ին տարիքային խմբում հաղթող ճանաչվեցին Աղավնաձորի միջնակարգ դպրոցը /1-ին տեղ/, Ագարակաձորի միջնակարգ դպրոցը /2-րդ տեղ/ , Արփիի միջնակարգ դպրոցը /3-րդ տեղ/։
   2-րդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավեցին Արենիի միջնակարգ դպրոցը /1-ին տեղ/, Աղավնաձորի միջնակարգ դպրոցը /2-րդ տեղ/, Խնձորուտի միջնակարգ դպրոցը /3-րդ տեղ/։
   Լավագույն արդյունքներ ցուցաբերած թիմերը կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին։
   Հաջող մրցելույթների Աղավնաձորի և Արենիի միջնակարգ դպրոցների թիմերին հետագա մրցապայքարում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-13 17:25:10