Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Արմենիա Թրի Փրոջեքթ հիմնադրամի բնապահպանական գործունեության 30-ամյակին

19.05.2025

   Օրերս Արենի համայնքի Չիվա բնակավայրում Արմենիա Թրի Փրոջեքթ հիմնադրամը կազմակերպել էր բնապահպանական գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառում։
   Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, մարզպետի խորհրդականներ Վահան Աբրահամյանը և Սարո Հովսեփյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության պետ Գեղամ Մարգարյանը։
   Միջոցառման շրջանակներում հյուրերն ու մասնակիցները շրջեցին Արմենիա Թրի Փրոջեքթի տնկարանում, լսեցին հիշարժան պատմություններ կազմակերպության անցած ուղուց և տեղեկացան հետագա ծրագրերից։
   Հավելենք, որ Արմենիա Թրի Փրոջեքթ հիմնադրամը երեսուն տարի բնապահպանական գործունեություն է ծավալում Հայաստանում՝ այդ ընթացքում տնկելով շուրջ 9 միլիոն ծառ ավելի քան 1600 հեկտար անտառային և 1800 համայնքապատկան տեղամասերում, ինչպես նաև բնապահպանական կրթության ծրագրերի շրջանակում անցկացրել է դասընթացներ 100 000-ից ավելի ուսումնառուի հետ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-20 12:04:09