Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառումներ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում
19.05.2025
Մայիսի 17-ին <<Թանգարանների գիշեր>> միջոցառման շրջանակներում Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը կազմակերպել էր «Մասնագիտական կողմորոշում» թեմայով միջոցառում, որի ընթացքում 11 մասնագետներ տարբեր ոլորտներից ներկայացրին իրենց մասնագիտությունը:
<<Թանգարանների գիշեր>> միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր նաև վարպետաց դաս՝ «Պատրաստում ենք ուլունքազարդեր» խորագրով: Վերպետաց դասի ընթացքում մասնակիցները պատրաստեցին ուլունքազարդեր։
Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվան նվիրված «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո թանգարանում կազմակերպվել էր ցուցադրություն՝ «Մեկ քաղաք, հազար պատմություն»:
Ներկա են գտնվել նաև Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Արսեն Խաչատրյանը, Բագրատ Սողոմոնյանը, գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան։
Ցուցադրվել են թանգարանի ֆոնդերում պահպանվող լուսանկարներ, որոնք վերաբերում են տարբեր տարիներին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած առաջընթացներին, մարդկանց, ովքեր մեծ ներդրումներ են ունեցել քաղաքի զարգացման գործում։ Ներկայացվել են աշխատանքային տարբեր բնագավառներ, որոնք գործել են քաղաքում, ինչպես նաև մշակութային կյանքը:
Թանգարանում կազմակերպվել էր պարային ֆլեշմոբ` «Պարի՛ր ինձ հետ» խորագրով, որին միացել էին մարզի դպրոցների աշակերտները, պարային խմբեր, անհատներ: Նախաձեռնության նպատակն է ազգային պարարվեստի տարածումը, մեր մշակութային ինքնության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցումը։
Եղեգնաձորի թանգարանի աշխատակազմը օրվա շրջանակներում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ ազգային մշակութային արժեքների պահպանման, տարածման և սերունդներին փոխանցման գործում ներդրած ջանքերի համար։