Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համայնքային փուլը Եղեգնաձորի տարածաշրջանում
16.05.2025

Այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության համակարգմամբ անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համայնքային փուլը /Եղեգնաձորի տարածաշրջան/:
Մալիշկա համայնքին հարակից մայրուղու՝ սահմանված 25 կմ տարածությունը հաղթահարելու համար մրցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի դպրոցների 132 աշակերտներ հետևյալ բաշխվածությամբ՝ 7-9-րդ դասարանների աշակերտներ 24 դպրոցներից 2-ական մասնակիցներով, 10-12-րդ դասարանների աշակերտներ 21 դպրոցներից 4-ական մասնակիցներով։
Համընդհանուր ոգևորության և համախմբվածության մթնոլորտում անցավ մարզական միջոցառումը։ Ձեռնարկվել էին անվտանգության անհրաժեշտ միջոցառումները։
1-ին տարիքային խմբում համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին Արփիի միջնակարգ դպրոցը /1-ին տեղ/, Ագարակաձորի միջնակարգ դպրոցը /2-րդ տեղ/ , Աղավնաձորի միջնակարգ դպրոցը /3-րդ տեղ/։
2-րդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավեցին Աղավնաձորի միջնակարգ դպրոցը /1-ին տեղ/, Արենիի միջնակարգ դպրոցը /2-րդ տեղ/, Եղեգիսի միջնակարգ դպրոցը /3-րդ տեղ/։
Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր դպրոցների թիմերը մայիսի 20-ին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլին։
Տեսանյութը՝ https://www.facebook.com/share/v/1AfRhTvVz7/