Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համայնքային փուլը Վայքի տարածաշրջանում
16.05.2025
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության համակարգմամբ անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համայնքային փուլը /Վայքի տարածաշրջան/:
Մալիշկա բնակավայրին հարակից մայրուղու՝ սահմանված 25 կմ տարածությունը հաղթահարելու համար պայքարի էին դուրս եկել Վայքի տարածաշրջանի դպրոցների 100 աշակերտներ հետևյալ բաշխվածությամբ՝ 7-9-րդ դասարանների աշակերտներ 18 դպրոցներից 2-ական մասնակիցներով, 10-12-րդ դասարանների աշակերտներ 16 դպրոցներից 4-ական մասնակիցներով։
Համընդհանուր ոգևորության և համախմբվածության մթնոլորտում անցավ մարզական միջոցառումը։ Ձեռնարկվել էին անվտանգության անհրաժեշտ միջոցառումները։
1-ին տարիքային խմբում համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին Խնձորուտի միջնակարգ դպրոցը /1-ին տեղ/, Ազատեկի միջնակարգ դպրոցը /2-րդ տեղ/ , Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցը /3-րդ տեղ/։
2-րդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավեցին Խնձորուտի միջնակարգ դպրոցը /1-ին տեղ/, Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցը /2-րդ տեղ/, Մարտիրոսի միջնակարգ դպրոցը /3-րդ տեղ/։
Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր դպրոցների թիմերը մայիսի 20-ին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլին։