Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ ,,Եղեգիս համայնքի հզորացում մեղվաբուծության խթանման միջոցով,, միջոցառումը

16.05.2025

  ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ ,,Եղեգիս համայնքի հզորացում մեղվաբուծության խթանման միջոցով,, միջոցառումը, որին մասնակցում էին մարզպետ Կոլյա Միքաելյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի, Եղեգիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ:
  Մարզպետ Կոլյա Միքաելյանը միջոցառման բացման ելույթում բարձր գնահատեց հիմնադրամի ներդրած ջանքերը տարիներ շարունակ Վայոց ձորի մարզում տարաբնույթ ծրագրեր և միջոցառումներ իրականացնելիս, որոնք միտված են եղել մարդ-վայրի բնություն ներդաշնակության և համերաշխության ապահովմանը, դրանով միաժամանակ նպաստել տարբեր համայնքներում սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների լուծմանը:
   Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ իրենց աշխատանքի կարևոր ուղղություններից է մարդ-վայրի կենդանի հակամարտության մեղմացումը, որը վերջին տարիներին սրվել է՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, և ,,Մեղմելով կլիմային փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում,, ծրագրի տարբեր բաղադրիչներով նպաստում են խնդիրների լուծմանը՝ բնապահպանական, սոցիալ-տնտեսական և այլն:
   Հիմնադրամի ներկայացուցիչները ընդհանուր գծերով ներկայացրին մարզում կատարած ծրագրերը , արդյունքները, ապա անդրադարձան ,,Մեղմելով կլիմային փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում,, ծրագրի նպատակներին և արդյունքներին:
   Ծրագրի շրջանակներում, ի թիվս մի շարք աշխատանքների, Եղեգիս համայնքի բնակավայրերում իրականացվել են մեղվաբուծության վերաբերյալ դասընթացներ՝ թիրախավորելով ավելի քան 150 սկսնակ կամ դեռևս մեղվաբուծությամբ չզբաղվող շահառուների:
   Այնուհետև դասընթացի մասնակիցներից մի շարք չափանիշների հիման վրա ընտրվել են 30 շահառու, ում կտրամադրվի մեղվաբուծական պարագաների փաթեթ՝ 500 000 դրամ արժողությամբ /ներառյալ դասընթացավարի ծառայության արժեքը/ ՝ զարգացելու կամ սկսելու մեղվաբուծությունը, իսկ Եղեգիս համայնքին կնվիրաբերվի մեղվաբուծության մի շարք պարագաներ համայնքի ընդհանուր օգտագործման համար:
   Քննարկումներում ընդգծվեցին Եղեգիս համայնքի՝ մեղվաբուծության զարգացման և ընդլայնման համար բնակլիմայական նպաստավոր պայմանների և առկա ներուժի հանգամանքները, որոնք լիարժեք և արդյունավետ օգտագործելու դեպքում այն կարող է դառնալ համայնքի այցեքարտերից մեկը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 17:54:55