Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն
14.05.2025
Մայիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով: Ուսումնավարժությունը ղեկավարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը:
Ուսումնավարժության նպատակն էր ստուգել մարզի ղեկավար մարմինների պատրաստականությունն արտակարգ իրավիճակների առաջացման և հետևանքների վերացման դեպքում, կատարելագործել ղեկավար կազմի ունակություններ արտակարգ իրավիճակներում գործելու դեպքում և կատարելագործել ուսուցանվողների ունակությունները փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը երկրաշարժի հնարավոր հետևանքները նվազեցնելու նպատակով որոշում կայացրեց:
Մասնակիցները տեղում նախապատրաստեցին զեկույցներ իրականացված միջոցառումների վերաբերյալ: Առաջին փուլի ընթացքում իրավիճակը զարգացվեց միջանկյալների միջոցով:
Ուսումնավարժության գործնական փուլը անցկացվեց նույն օրը Եղեգնաձոր համայնքում, որի ընթացքում իրականացվեցին հետևյալ գործնական միջոցառումները`
1․Դեպի փրկարարական աշխատանքների տեղամասեր մուտքի ապահովում:
2. Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում կիսաքանդ շենքում: Շենքի երրորդ հարկից տուժածների դուրսբերում:
3. Բուժկետի ծավալում:
4 .Փլատակների տակից տուժածների դուրս բերում,առաջին օգնության ցուցաբերում և տեղափոխում բուժհաստատություն:
5 .Հրդեհաշիջման աշխատանքների իրականացում:
Ուսումնավարժության ընթացքում էական թերություններ և բացթողումներ չնկատվեցին: