Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակի և խաղաղության տոնը՝ հարգանքի և խոնարհման օր

09.05.2025

   Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի օրը, մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, բազմաթիվ մարդիկ հարգանքի տուրք են մատուցել    Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին, նրանց հիշատակը հավերժացնող և հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին ծաղիկներ խոնարհել:
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելել է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերան Խորեն Հարությունյանին , շնորհավորել նրան, մաղթել առողջություն։
   Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել նաև երկրապահ-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-09 14:58:38