Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց <<ՀՀ վարչապետի գավաթ>> դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը
08.05.2025
Մայիսի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության , մշակույթի, սպորտի վարչության համակարգմամբ անցկացվեց <<ՀՀ վարչապետի գավաթ>> դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը:
Միջոցառմանը մասնակցում էին մարզի 25 դպրոցների թիմերը / 5 տղա և 2 աղջիկ/, ընդհանուր թվով՝ 175 աշակերտ:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ով կարևորեց սպորտի առանցքային և անբաժանելի դերը մարդու կյանքում՝ նշելով, որ այն կերտում է բնավորություն, ամրացնում կամքի ուժը, իսկ թիմային մարզաձևերը զարգացնում են նաև համախմբվածություն և միասնականություն:
Այնուհետև տրվեց մրցույթի մեկնարկը. թիմերը պետք է հաղթահարեին Ագարակաձորից դեպի Գռավ ձգվող ճանապարհի 5 կմ հատվածը:
<<ՀՀ վարչապետի գավաթ>> դպրոցականների թիմային խճուղավազքի Վայոց ձորի մարզային փուլում հաղթող ճանաչվեց Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, որն իրավունք ստացավ մայիսի 17-18-ը Դիլիջանում մասնակցելու եզրափակիչ փուլին:
2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Աղավնաձորի և Ագարակաձորի միջնակարգ դպրոցների թիմերը:
Մրցանակային տեղեր գրաված երեք թիմերն էլ ստանում են ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված հավաստագրեր։