Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր Վայոց ձորի մարզում
08.05.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ մայիսի 7-ը հայտարարվել էր Վայոց ձորի մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր։ Այն նպատակ ունի նպաստել մարզի երիտասարդ բնակչության առողջության ամրապնդմանը, ֆիզիկական պատրաստականության մակարդակի, ֆիզիկապես և բարոյապես կայուն երիտասարդ սերնդի ձևավորմանը։
Միջոցառման շրջանակում այսօր մարզի կրթական հաստատություններում կազմակերպվել են տարաբնույթ մարզական միջոցառումներ և խաղեր։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության աշխատակիցներիը մի քանի դպրոցներում հետևել են մարզական միջոցառումների ընթացքին, արձանագրել , որ երեխաները մասնակցում էին մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ։