Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակը Վայոց ձորի մարզում

03.05.2025

   Մեծ ոգևորությամբ և բարձր պատասխանատվությամբ համապետական շաբաթօրյակին այսօր ներգրավվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը, համայնքապետարանները, կրթական, մշակութային,առողջապահական հիմնարկները, պետական և համայնքային նշանակության կառույցներն ու կազմակերպությունները։
   Շաբաթօրյակի շրջանակներում բոլոր համայնքներում իրականացվել են այգիների, պուրակների, ճանապարհների հարակից տարածքների, կրթական, մշակութային, մարզական, առողջապահական, սոցիալական հիմնարկների տարածքների, պատմամշակութային և զբոսաշրջային վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
   Ընդհանուր առմամբ աշխատանքներում ներգրավվել է շուրջ 7924 մարդ, 49 տեխնիկական միջոց և 2939 գործիք:
   Համախմբվածություն և ակտիվություն, համընդհանուր ջանքեր և կազմակերպչական բարձր մակարդակ․այս մթնոլորտում է անցել համապետական շաբաթօրյակը վայոց ձորի մարզում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-09 14:58:38