Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

02.05.2025

   Հարգելի՛ հայրենակիցներ
   Շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության օրվա առթիվ։
   Թեև տոնի հիմքում ընկած է աշխատանքային իրավունքների պաշտպանության համար պայքարող աշխատավորների շարժումն ու պահանջատիրությունը, սակայն հետագայում տարբեր տեսանկյուններից է մեկնաբանվել օրվա իմաստը:
   Բայց մի հիմնական և առացքային խորհուրդ անփոփոխ է և միանշանակ. անձնական հաջողություններ կերտելու, արժանապատիվ կյանքով ապրելու, սեփական ներուժը լիարժեք դրսևորելու, առողջ հասարակություն և զարգացող պետություն կառուցելու հաստատուն երաշխիքներն աշխատանքն ու աշխատասիրությունն են:
   Տոնն աշխատանքային արդար հարաբերությունների, սոցիալական պաշտպանվածության և համերաշխության հստակ ուղերձ ունի:
   Աշխատանքի նկատմամբ սերն ու աշխատավորի նկատմամբ հարգանքը հայ ժողովրդի ֆիզիկական և հոգևոր նկարագրի բնութագրիչներից են, ուստի եկեք սերնդեսերունդ փոխանցված հրաշալի ավանդույթները պահպանենք և զարգացնենք, միաժամանակ նորից ու նորից գնահատենք այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց անմնացորդ աշխատանքով, աշխատանքային պարտականությունների նկատմամբ բարձր և պատասխանատու վերաբերմունքով նպաստում են համայնքի, մարզի, պետության զարգացմանը և բարգավաճմանը, ներդաշնակ և համերաշխ հասարակություն ունենալուն:
   Կրկին շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության օրվա առթիվ և մաղթում բոլորին մասնագիտական կարողությունները, հմտությունները, ներուժը իրացնելու լիարժեք հնարավորություններ:
   Թող յուրաքանչյուր անհատ վայելի իր աշխատանքի արդյունքները և իր ստեղծարար աշխատանքով ու ստեղծագործ մտքով շենացնի հայրենիքը... 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 18:38:29