Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Քաղաքացու օրը>> Վայոց ձորի մարզում

26.04.2025

   Քաղաքացու օրվա առթիվ Վայոց ձորի մարզի համայնքներում կազմակերպվել են միջոցառումներ, որոնց մասնակցել են մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր, երիտասարդներ:
   Միջոցառումների շրջանակում «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով կազմակերպված բանախոսությունների ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը /Եղեգնաձոր/ , Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի ներկայացուցիչ Անահիտ Բաղդասարյանը /Արենի/, ,, Ակադեմիական քաղաք,, հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը /Եղեգիս/ , Գորիսի պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Արկադի Հովհաննիսյանը / Ջերմուկ/ , Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, ,, Ստեղծագործ Եվրոպա,, հայաստանյան գրասենյակի ղեկավար Անի Հովսեփյանը/ Վայք/:
   Նրանք ներկայացրել են պետության կերտման գործում քաղաքացու դերակատարության, քաղաքացու կերպարի և վարքագծի մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը, խոսել քաղաքացու իրավունքների և պարտականությունների, պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների և այլ հարցերի մասին։
    Երիտասարդները տարաբնույթ հարցեր են ուղղել բանախոսներին, ստացել հետաքրքիր պատասխաններ:
   Միջոցառումների գեղարվեստական մասում ելույթ են ունեցել պարային խմբերի սաներ, ցուցադրվել են ձեռագործ աշխատանքներ: Որոշ համայնքներում կազմակերպվել է նաև ծառատունկ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 12:04:25