Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ
26.04.2025

Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր մենք տոնում ենք մեր տոնացույցի երիտասարդ և խորհրդանշական օրերից մեկը՝ Քաղաքացու օրը: Այն նորից ու նորից ժողովրդավարական հասարակության մեջ քաղաքացու առանցքային դերի գնահատման , արժևորման մեծ խորհուրդ ունի:
Այսօր և միշտ պետք է կարևորենք գիտակից, պատասխանատու, նախաձեռնող քաղաքացու դերակատարությունը պետության և հասարակության համար կարևոր որոշումներ ընդունելու, իր իրավունքները պաշտպանելու, իր ձայնը լսելի դարձնելու համատեքստում:
Յուրաքանաչյուր քաղաքացու պարտականությունների լիարժեք կատարումից են կախված մեր հայրենիքի, մարզի,համայնքի զարգացումն ու առաջընթացը, նրա ակտիվ մասնակցությունն է երաշխավորում մեր պետության ամրությունը և կայուն զարգացող ապագան: Ուրեմն հանուն այդ առաջընթացի և բարօրության՝ լիարժեք ներգրավվենք պետականաշինության գործում, հայրենաշեն նախաձեռնություններում, կերտենք մեր վաղվա օրը պատասխանատու վերաբերմունքով ,ազնիվ աշխատանքով, լավագույն մղումներով:Հպարտությամբ կրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու պատիվն ու պարտավորությունը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ. թող այս օրը դառնա վստահության, նոր նվաճումների և հասարակական համերաշխության ևս մեկ խորհրդանիշ: