Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՀՀ քաղաքացու օրվա» շրջանակներում Վայոց ձորի մարզում նախատեսվում են մի շարք միջոցառումներ

25.04.2025

  Այս տարի «ՀՀ քաղաքացու օր» նշվելու է ապրիլի 26-ին։ Այդ կապակցությամբ բազմաբնույթ միջոցառումների շրջանակում ՀՀ բոլոր մարզերում նախատեսվում է կազմակերպել «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ:
  Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած անձինք, ովքեր կներկայացնեն պետության կերտման գործում քաղաքացու դերակատարության, քաղաքացու կերպարի և վարքագծի մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը։
   Ներկայացնում ենք Վայոց ձորի մարզում նախատեսված միջոցառումները։

  •   Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր բնակավայր, «Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն»,Շահումյան 14, ժամը՝ 15:00
  • Վայք համայնք, Վայք բնակավայր, «Վայք համայնքի մշակույթի տուն», Ա. Թովմասյան 1, ժամը՝ 15:00
  • Ջերմուկ համայնք, Ջերմուկ բնակավայր, «Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ,Ձախափնյակ 3, ժամը՝ 12:00
  • Արենի համայնք, Արենի բնակավայր, Մշակույթի տուն, 3 փողոց, 16 շենք, ժամը՝ 12:00
  • Եղեգիս համայնք, Շատին բնակավայր, Շատինի միջնակարգ դպրոցի դահլիճ, 2-րդ փողոց,17 շենք, ժամը՝ 15:00

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 18:38:29