Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

24.04.2025

   Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր մենք ոգեկոչում Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։
   20-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձությունները խոր հետք են թողել մեր պատմության վրա , յուրաքանչյուր հայի գիտակցության վրա։
   Ապրելով մեծ ողբերգություն՝ հայ ժողովուրդը, ի հեճուկս պատմական ճակատագրի դաժան փորձությունների և թեկուզ սփռված աշխարհի տարբեր ծայրերում, կարողացավ վեր հառնել իր շեների և օջախների մոխիրներից և ավերակներից, շտկել իր մեջքը, նորից արարել, ստեղծել, ստեղծագործել և ապացուցել ,որ աննկուն է հայոց ոգին․․․
   Այսօր՝ 110 տարի անց, և ընդմիշտ մենք հիշելու ենք անմեղ զոհերին , հարգանքի տուրք ենք մատուցելու նրանց հիշատակին, դասեր ենք քաղելու մեր անցյալից, խորհելու ազգային խնդիրների շուրջ, նորից ու նորից համոզվելու ենք , որ հայ ազգի կենսունակության և հարատևության գրավականները միաբանությունը, համախմբվածությունը, ազգային ինքնության պահպանումն ու առկա մարտահրավերներին ողջամտորեն դիմագրավելն են։
   Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 18:38:29