Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
24.04.2025
Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 110-րդ տարելիցի օրը, Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, բազմաթիվ մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհել:
Ծաղիկներ են խոնարհվել նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված և հուշակոթողի հարակից տարածքում ամփոփված հայորդիների շիրիմներին ու 44-օրյա պատերազմում նահատակված տղաների հիշատակը անմահացնող հուշակոթողին:
Մարզի մյուս համայնքներում ևս հարգանքի տուրք է մատուցվել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: