Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆԳՆ Ոստիկանության մի խումբ ծառայողներ Վայոց ձորի մարզպետի կողմից արժանացան շնորհակալագրերի
23.04.2025
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության մասնագիտական տոնի շրջանակներում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն օրերս այցելել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային վարչություն, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բաժիններ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակ։
Մարզպետը բարձր է գնահատել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգի ծառայողների աշխատանքը հասարակության անվտանգության ապահովման, օրենքի, արդարության և հասարակական կարգի պահպանման գործում։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բաժինների մի խումբ ծառայողներ Վայոց ձորի մարզպետի կողմից արժանացան շնորհակալագրերի՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարելու, օրինականության, կարգապահության և արդարության պահպանման գործին հավատարմորեն ծառայելու և մասնագիտական բարձր որակներ դրսևորելու համար։