Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ագարակաձոր բնակավայրում տեղի ունեցավ սպանդանոցային կետի բացման հանդիսավոր արարողությունը

23.04.2025

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում տեղի ունեցավ սպանդանոցային կետի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, <<Քարդ>> հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք։
Բացման արարողության ժամանակ ներկաներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին բոլոր շահագրգիռ կողմերի ներդրած ջանքերը սպանդանոցային կետի հիմնման և հետագա գործունեության ապահովման համար, այնուհետև դիտարկեցին առկա պայմանները, հնարավորությունները, հագեցվածությունը։
Խոշոր եղջերավոր կենդանիների փորձացուցադրական բտման հարթակ-սպանդանոցային կետը հիմնել է <<Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն /CARD/>> հիմնադրամը Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող <<ՀՀ կենդանիների համարակալման և հաշվառման>> ծրագրի շրջանակներում սեփականատիրոջ և հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ։
Բտման հարթակ-սպանդանոցային կետը ներառում է ցանկացած հասակի և սնվածության աստիճանում գտնվող կենդանիների ընդունում, որոնց հետագա կերակրման և խնամքի աշխատանքերը կիրականացվեն սպանդանոցային կետի բտման համապատասխան շինություններում։
Արդյունքում՝ գյուղացիական և ֆերմերային տնտեսության անդամները ցանկացած ժամանակ կարող են տրամադրել սպանդի ենթակա իրենց կենդանիները և ստանալ  համարժեք գումար։
Հավելենք, որ սպանդանոցը գործում է ամեն օր Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում ․ մեկ գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար անհրաժեշտ է վճարել 15․000 դրամ, մեկ գլուխ խոզի համար՝ 7000 դրամ, իսկ գառան համար՝ 2000 դրամ։Անհրաժեշտության դետքում զանգահարել Երեմ Կարապետյանին՝ 093 44 80 51 հեռախոսահամարով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 12:04:25