Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Անվճար իրավաբանական օգնության վերաբերյալ հանրային ընկալումը Հայաստանի երեք մարզերում>> նախագիծը Վայոց ձորում
22.04.2025
Օրերս Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության համակարգմամբ <<Սիվիտտա էյեմ>> ՓԲԸ-ն իրականացրեց մարզում <<Անվճար իրավաբանական օգնության վերաբերյալ հանրային ընկալումը Հայաստանի երեք մարզերում>> նախագիծը։
Նախագծի հիմնական նպատակն աջակցել է ՄԱԶԾ-ին համապարփակ հարցման գործում Հայաստանի խոցելի խմբերի / այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց/ համար հասանելի անվճար իրավաբանական օգնության մեխանիզմների վերաբերյալ տեղեկացվածության, հասանելիության և արդյունավետւթյան գնահատման նպատակով։
Ընտրված 5 ֆոկուսային խմբերի անդամների հետ քննարկումները նպատակ ունեն պատկերացում կազմել իրավաբանական օգնություն փնտրող մարդկանց կարիքների, առկա մարտահրավերների, իրավաբանական օգնության ծրագրերի արդյունավետության և բարելավման հնարավորությունների մասին, ձեռք բերել գործունակ և ռազմավարական տեղեկատվություն և առաջարկություններ։
<<Սիվիտտա էյեմ>> ՓԲԸ-ի ներկայացուցիչները 5 ֆոկուս խմբերի անդամների հետ հարցումներ իրականացրեցին, ինչպես նաև բոլորին տրամադրեցին ՀՀ Վայոց ձորի մարզի հանրային պաշտպանների մասին տեղեկատվությունը: