Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվեցին <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլի արդյունքները
18.04.2025
Այսօր անցկացվեցին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող ,,Սպորտլանդիա,, մարզական միջոցառման մարզային փուլի մրցախաղերը:
1-3-րդ դասարանների աշակերտների տարիքային խմբում առաջին պատվավոր տեղը գրավեց Արենիի միջնակարգ դպրոցի թիմը: 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրին համապատասխանաբար Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և Վայքի հիմնական դպրոցների թիմերը:
4-6-րդ դասարանների աշակերտների տարիքային խմբում լավագույն արդյունք ցուցաբերեց Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը: 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրին համապատասխանաբար Եղեգնաձորի թիվ 1 հիմնական և Վայքի հիմնական դպրոցների թիմերը:
Այսպիսով, մայիսի 1-3-ը Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ մայիսի 5-7-ը Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը Վանաձորում կմասնակցեն եզրափակիչ փուլի խաղերին:
Հաջող մասնակցություն մաղթենք մեր դպրոցականներին: