Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղթանակներ սպարտակիադայի եզրափակիչ փուլի խաղերում
17.04.2025

Սպարտակիադայի ծրագրով անցկացվող հինգ մարզաձևերից երկուսի՝ հրաձգության և բազկամարտի եզրափակիչ փուլի խաղերն ավարտվել են։
Հրաձգության մրցույթի աղջիկների մրցապայքարում գերազանց հանդես եկավ Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մարինե Մկրտչյանը, ով հիսուն հնարավորից վաստակեց քառասունվեց միավոր և գրավեց առաջին տեղը։
Բազկամարտի մրցույթում /65 կգ քաշային կարգում/ Եղեգնաձորի Հովհ․ Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի սան Գոհար Մելքոնյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, հռչակվեց դպրոցականների 65 կգ քաշային կարգի չեմպիոն։
Մարինե Մկրտչյանը և Գոհար Մելքոնյանը արժանացան ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալի և գավաթի։ Շնորհավորում ենք մեր չեմպիոններին և ցանկանում նորանոր հաջողություններ։