Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
16.04.2025

Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ։
Այս օրը լավագույն առիթ է արժանին մատուցելու ձեզ պատասխանատու և դժվարին ծառայության համար։ Ոստիկան լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլ կոչում՝ պաշտպանելու մարդկանց կյանքն ու իրավունքները, պահպանելու հասարակական կարգուկանոնը։
Անգնահատելի է ձեր կատարած աշխատանքը հասարակության անվտանգության ապահովման, օրենքի, արդարության և հասարակական կարգի պահպանման գործում։
Չնայած ծառայության դժվարություններին, մարտահրավերներին՝ դուք ցուցաբերում եք ուժ, նվիրվածություն, կամք և պրոֆեսիոնալիզմ, հասարակական և ծառայողական շահերը վեր դասում ամեն ինչից։
Հասարակությունը արժևորում է ձեր ջանքերը՝ ուղղված երկրի ներքին կայունության պահպանմանը, ներդաշնակ հասարակության կառուցմանը․ դրա գնահատականն օրեցօր աճող ձեր հեղինակությունն է, քաղաքացու վստահությունը ձեր նկատմամբ։
Առանձնակի շնորհավորում եմ նաև համակարգի վետերաններին , ովքեր անուրանալի ավանդ ունեն ոլորտի կայացման և զարգացման գործում։
Հարգելի՛ ոստիկաններ,ցանկանում եմ ձեզ առողջություն և անվտանգ ծառայություն։
Շարունակեք ծառայել նույն պատվախնդրությամբ, մասնագիտական սկզբունքներով և մարդկային բարձր արժեքներով՝ ի նպաստ մեր երկրի առաջընթացի և հասարակության բարօրության։