Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մարզային փուլը
15.04.2025
Ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մարզային փուլը։ Մրցաշարն անց էր կացվում երկու տարիքային խմբերով՝ 5-9-րդ և 10-12- րդ դասարանների միջև։ Յուրաքանչյուր տարիքային խմբում մարզային փուլի ուղեգիր էին ձեռք բերել մարզի վեց դպրոցների թիմեր։
5-9-րդ դասարանների մրցույթում հանդես եկան Բարձրունու, Արտավանի, Մարտիրոսի, Չիվայի միջնակարգ և Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը։
10-12-րդ դասարանների մրցույթում հանդես եկան Եղեգնաձորի վարժարանի, Գնդեվազի, Արենիի, Արտավանի, Չիվայի և Բարձրունու միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը։
5-9- րդ դասարանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Բարձրունու միջնակարգ դպրոցի թիմը, 10-12-րդ դասարանների մրցույթում հաղթող ճանաչվեց Եղեգնաձորի վարժարանը։
Հաղթողներն իրավունք ձեռք բերեցին մասնակցելու Չարենցավանում կայանալիք եզրափակիչ փուլին։