Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Ագարակաձոր բնակավայրում
14.04.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 11-ին Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում էր։ Այցը նախաձեռնվել էր Վայոց ձորի մարզպետի կողմից մարզի բնակավայրեր շարունակական այցերի շրջանակներում։
Նախ այցելեցին մի քանի բնակիչների տներ, զրուցեցին նրանց հետ բնակավայրում առկա խնդիրների, զբաղվածության, նրանց հոգսերի, այլ հարցերի վերաբերյալ, ապա ավելի լայն ձևաչափով հանդիպեցին բնակիչների հետ։
Հանդիպման ժամանակ մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդգծեց ՀՀ Կառավարության կողմից իրականացված և իրականացվող ծրագրերի վերաբերյալ բնակիչների շրջանում իրազեկվածության կարևորության, ինչպես նաև տեղում բնակիչների խնդիրներին ծանոթանալու հանգամանքները։
Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը կարևորեց նման հանդիպումները բնակիչ - համայնքապետարան – մարզպետի աշխատակազմ կապի ապահովման տեսանկյունից։
Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրին առողջապահական, սոցիալական, գյուղատնտեսական, քաղաքաշինական և ենթակառուցվածքների բնագավառներին, սուբվենցիոն ծրագրերին վերաբերող տեղեկատվություն, պետական աջակցության մի շարք ծրագրեր և դրանցից օգտվելու հնարավորությունները։
Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով։ Մի շարք հարցերի տրվեցին պատասխաններ, որոշ հարցեր էլ կքննարկվեն մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի համապատասխան մասնագետների կողմից լրացուցիչ պարզաբանումներ տրամադրելու համար։