Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի համայնքապետարանը կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ, վարձակալության և կառուցապատման մրցույթներ
11.04.2025

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2025թ–ի մայիսի14-ին, ժամը` 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի`
ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Հողամասերի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան:
Աճուրդը և մրցույթները անցկացվելու են դասական եղանակով` մեկնարկային գնի 5 % բարձրացմամբ:Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:
Աճուրդին և մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ, ովքեր համայնքապետարան են ներկայացրել`
- մասնակցելու հայտ
- մասնակցության վճարի անդորրագիր` 10000 ՀՀ դրամ
-անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը
-աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 50%-ը և մուծվում է կազմակերպչի նշված հաշվեհամարին աճուրդի անցկացման օրը:
-մրցույթի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 5%-ը և մուծվում է կազմակերպչի նշված հաշվեհամարին մրցույթի անցկացման օրը:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 7-ը, ժամը՝ 18:00-ն:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը և շաբաթ ու կիրակի օրերի):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան կամ զանգահարել 028122020 հեռախոսահամարով:
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք Հեռ. +37428122020, +37428125183, Էլ. փոստ` yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :