Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2025 թվականի 1-ին նիստը

10.04.2025

   Ապրիլի 8-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2025թվականի 1-ին նիստը, որին մասնակցում էին մարզի խորհրդի անդամներ, ուժային կառույցների, տեսչական մարմինների տարածքային կառույցների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ։
   Օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին տարբեր ոլորտների՝ 2024 թվականից տեղափոխված և 2025 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, Վայոց ձորի մարզում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, 2025թ․ 1-ին եռամսյակում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին, համայնքային նշանակության մի շարք հարցերի։
   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը ներկայացրեց կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, վեր հանված խնդիրները, տեղափոխման պատճառները, լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները։
   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը զեկուցեց գյուղատնտեսական աշխատանքների մասին՝ ըստ ոլորտների և հիմնական ուղղությունների։
   Օրակարգի երրորդ հարցի մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի պաշտոնում փորձագետ Գվիտոն Դավթյանը՝ ներկայացնելով 2025թ․ 1-ին եռամսյակում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը։
   Օրակարգի մյուս հարցերի վերաբերյալ զեկուցեցին մարզի համայնքների ներկայացուցիչները՝ անդրադառնալով համայնքային նշանակության մի շարք հարցերի, մասնավորապես՝ Արենիի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է Արենի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացը, Վայք համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Ավագյանը՝ 2025 թվականի ընթացքում Վայք համայնքում իրականացվելիք ծրագրերը։
   Հաջորդիվ՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը անդրադարձավ «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար նոր շենքի կառուցման, Եղեգնաձոր քաղաքի Ն. Մշեցի 9/1 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի շենքի, հանրապետական նշանակության Հ 48 ճանապարհի հիմնանորոգման, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 16 բնակելի շենքի խնդիրներին։
   Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը զեկուցել է 2025 թվականի առաջին եռամսյակում Ջերմուկ համայնքի սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների և պլանավորված ծախսերի, ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրերի և մասնակցային բյուջետավորման իրականացման ընթացքի, քաղաքաշինական և հողօգտագործման ոլորտում դիտարկված խնդիրների վերաբերյալ։
   Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը անդրադարձել է 2025 թվականի 1-ին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրմանը, 2025 թվականի ընթացքում Եղեգիս համայնքում կատարվող և կատարվելիք ծրագրերին, հիմնադրամների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը։
   Զեկույցների շուրջ ծավալվել են հարց ու պատասխան, տրվել համապատասխան հանձնարարականներ։ Քննարկումներում կարևորվել են խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների հետևողականությունը, ժամկետների պահպանումը, վերահսկողության մեխանիզմների կիրառումը, պատասխանատու տարբեր օղակների համագործակցված աշխատանքը։
   Ամփոփելով ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի անդրանիկ նիստը՝ մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ կատարվել է մեծ ծավալի աշխատանք, բայց և՛ առանձին ոլորտներում , և՛ համայնքներում կան խնդիրներ, որոնք պետք է լուծել համատեղ ուժերով և միասնական մոտեցումներով, միաժամանակ ապահովել աշխատանքների շարունակականությունը և դրանց է՛լ ավելի բարելավումը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 12:04:25