Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն» թեմայով

09.04.2025

   Օրերս Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը խորհրդակցություն է անցկացրել «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն» թեմայով, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանների՝ գյուղատնտեսության գծով պատասխանատուները։
   Ներկայացվել են «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակը, ուղղությունները, ընթացակարգը։
   Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական հողերի արդյունավետ մշակմանը, ռիսկերի կառավարմանը, գյուղատնտեսական ապահովագրության ոլորտի խնդիրներին, ապահովագրության համակարգի ներդրմանը և ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր։
   Նշենք, որ 2025 թ․ հաստատված գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի շրջանակում այս տարի կապահովագրվի 13 մշակաբույս (խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ) 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ:
Նախատեսվում է սուբսիդավորել ապահովագրավճարի 70-80%-ը նախկինում գործող 50-60%-ի փոխարեն։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 12:04:25