Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Հորս բնակավայրում

07.04.2025

   Բնակիչների խնդիրները տեղում դիտարկելու, նրանց մտահոգող հարցերը տեղում արձանագրելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի այցելությունները շարունակվում են․ հերթական կանգառը Եղեգիս համայնքի Հորս բնակավայրն էր։
   Նախ այցելեցին մի քանի բնակիչների տներ, զրուցեցին նրանց հետ բնակավայրում առկա խնդիրների, զբաղվածության, այլ հարցերի վերաբերյալ, ապա ավելի լայն ձևաչափով հանդիպեցին բնակիչների հետ։
   Մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորեց գյուղացիների՝ ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում վարած քաղաքականության, իրականացրած և ընթացող աշխատանքների, պետական աջակցության ծրագրերի մասին իրազեկման խնդիրները։ Ապա ներկայացվեցին հատկապես գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, շահառու դառնալու պայմանները։
   Բնակավայրում կատարված և առաջիկայում նախատեսված աշխատանքերի մասին խոսեցին նաև Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը և Հորս բնակավայրի վարչական ղեկավար Հրանտ Վանյանը։
   Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով։ Բնակիչների հարցերն առնչվում էին ոռոգման և խմելու ջրի խնդիրներին, արջի պատճառած վնասներին, մշակույթի տան վերանորոգմանը և այլն։
   Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը ընդգծեց մարզպետի աշխատակազմ-ՏԻՄ արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ ի շահ բնակչի բարօրության և ի նպաստ բնակավայրի զարգացման և առաջընթացի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-17 15:56:28