Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2025


   Սիրելի՛ հայուհիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
   Տարիներ առաջ ազգային տոնացույցը համալրվեց խորհրդանշական մի տոնով ևս. Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը նշվում է նաև Մայրության և գեղեցկության տոնը՝ առավել շեշտադրելով օրվա և տոնի մեծ խորհուրդը:
   Հայ կնոջ ավանդական կերպարում մշտապես խտացվել են անսպառ բարության և անծիր հոգատարության, անտրտունջ նվիրվածության և անսահման աշխատասիրության գծերը: Նա միաժամանակ խելացի կին է և զավակին լավագույն արժեքներով դաստիարակող մայր, նա կարող է իր փխրուն ուսերին կրել ընտանիքը ամուր պահելու, օջախը շենացնելու մի ամբողջ պատասխանատվություն և իր ակտիվ դերակատարությունն ունենալ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
   Մայրն է զավակի առաջին ուսուցիչը, դաստիարակը, խոսուն օրինակը, առաջին օրհնությունը տվողը, հոգու և մարմնի վերքերը բուժողը: Մայրն է իր իմաստուն հորդորներով կյանքի մարտահրավերներին դիմակայելուն պատրաստում զավակին, սերմանում անձնուրաց սեր հայրենիքի և մարդու նկատմամբ... Վկան՝ հայոց նորօրյա գոյամարտերում հայորդիների խիզախումներն ու հայրենասիրության անօրինակ դասերը։
   Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք, մաղթում եմ ձեզ առողջություն և երջանկություն, չխամրող գեղեցկություն և անսպառ ժպիտներ:
   Շարունակե՛ք բնության կողմից ձեզ տրված գեղեցկությամբ և խելամտությամբ զարդարել կյանքը, ձեր ներուժով դառնալ հասարակական կյանքի տարբեր ոլորտների շարժիչ ուժը, եղե՛ք միշտ երջանիկ և լավատես, գնահատված և մեծարված, իսկ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնն իր կենարար խորհրդով թող հույս ու օրհնություն պարգևի ձեզ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-17 15:56:28