Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաստատվել է «Բուսաբուծության աջակցության ծրագիրը»
04.04.2025
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 356 - Լ որոշմամբ հաստատվել է «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որի նպատակն է ընդլայնել հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի ցանքատարածությունները ։
Կառավարության կողմից, ըստ մշակաբույսերի, փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
• աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000 դրամ
• գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ,
• եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
• հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
• կերային մշակաբույսերից առվույտի, կորնգանի 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ, իսկ կերի ճակնդեղի համար՝ 80 000 դրամ։
Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել Ձեր բնակավայրի վարչական ղեկավարին կամ համայնքի աշխատակազմի համապատասխան մասնագետներին։
Այլ տեղեկությունների կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://mineconomy.am/page/3288


