Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզի «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլը

04.04.2025

   Ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզի «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլը։
   Առաջին տարիքային խմբի / 5-6-րդ դասարանների աշակերտներ / եզրափակիչ մրցույթում հանդիպեցին Եղեգնաձորի Հ․Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական և Ազատեկի ու Հերհերի միջնակարգ դպրոցների աշակերտները։
   Երկրորդ տարիքային խմբի / 7-9-րդ դասարանների աշակերտներ / եզրափակիչ մրցույթում հանդիպեցին Վայքի հիմնական և Արենիի միջնակարգ դպրոցների թիմերը։
   Համառ և գեղեցիկ պայքարում հաղթողներ ճանաչվեցին Եղեգնաձորի թիվ 2 և Վայքի հիմնական դպրոցների թիմերը։
   Խաղերի ավարտից հետո Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը շնորհավորեց բոլոր դպրոցականներին և դպրոցների ներկայացուցիչներին՝ ցանկանալով նոր հաղթանակներ և հաջողություններ։
   Եզրափակիչ խաղերի բոլոր չորս թիմերն էլ արժանացան ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված մրցանակների՝ հավաստագրերի, գավաթների, և իրավունք ստացան մասնակցելու մրցույթի միջմարզային փուլին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 17:48:09