Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվեցին <<Սպարտակիադա>> մարզական միջոցառման մարզային փուլի արդյունքները
04.04.2025
«Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակներում Վայոց ձորի մարզում ամփոփվեցին մարզական փուլի արդյունքները 5 սպորտաձևերից։
Հրաձգության մրցույթի մարզային փուլին մասնակցում էին մարզի տարբեր դպրոցներից 21 տղա և 20 աղջիկ։
Աղջիկներից հաղթողներ ճանաչվեցին Մարինա Մկրտչյանը / Արենիի միջնակարգ դպրոց/, Գոհար Օհանյանը /Խնձորուտի միջնակարգ դպրոց/, Սոֆյա Ադամյանը /Վերնաշենի միջնակարգ դպրոց/ ,Նանե Զաքարյանը /Գետափի միջնակարգ դպրոց/։
Տղաներից հաղթողներ ճանաչվեցին Նարեկ Սիմոնյանը /Արենիի միջնակարգ դպրոց/ , Մհեր Եղոյանը /Արփիի Վ․Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց/ , Դավիթ Հովհաննիսյանը/Եղեգնաձորի վարժարան/ ,Վահե Մկրտչյանը /Գետափի միջնակարգ դպրոց/։
5-9-րդ դասարանների աշակերտների սեղանի թենիսի մարզային փուլի անհատական մրցաշարում 16 մասնակիցներից համառ պայքարում հաղթեցին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներ Արշակ Ասատրյանը, Արեն Սարգսյանը, Միլենա Պետրոսյանը, Եղեգնաձորի Հ․Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Լենա Ավետիսյանը։Բոլոր չորս հաղթողներն ընդգրկվեցին մարզի հավաքականում և իրավունք ստացան ապրիլի 21-ին մասնակցելու Երևանում կայանալիք եզրափակիչ փուլին։
7-12րդ դասարանցիների բազկամարտի մարզային փուլի անհատական մրցաշարին մասնակցում էին տասը քաշային կարգերում 32 մասնակիցներ՝ 14 աղջիկ և 18 տղա։ Լավագույն արդյունքներ ցուցաբերեցին՝
45 կգ քաշային կարգ --Սոնա Մովսիսյան – Եղեգնաձորի Հ ․Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց
55կգ քաշային կարգ -- Միլենա Կարապետյան – Եղեգնաձորի վարժարան
65 կգ քաշային կարգ -- Գոհար Մելքոնյան -- Եղեգնաձորի Հ․Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց
65+ կգ քաշային կարգ – Արմինե Ղազարյան – Արենիի միջնակարգ դպրոց
55 կգ քաշային կարգ – Ռուբիկ Գասպարյան –Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ
60 կգ քաշային կարգ—Էրիկ Սամսոնյան -- Արենիի միջնակարգ դպրոց
65 կգ քաշային կարգ – Խաչիկ Սաֆարյան -- Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ
70 կգ քաշային կարգ—Կարեն Համբարձումյան—Եղեգնաձորի վարժարան
75 կգ քաշային կարգ—Դավիթ Հովհաննիսյան -- Եղեգնաձորի Վարժարան
75+կգ քաշային կարգ-- Ֆրունզ Գասպարյան -- Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ
Հնգամարտի մրցույթի մարզային փուլին մասնակցում էին տարբեր դպրոցներից 22 տղաներ և 18 աղջիկներ։ Համառ պայքարում հաղթողներ ճանաչվեցին
Աբրահամ Սարգսյան – Գլաձորի միջնակարգ դպրոց
Վաչե Բաղդասարյան –Վերնաշենի միջնակարգ դպրոց
Վոլոդիա Օհանյան -- Գողթանիկի հիմնական դպրոց
Նարեկ Սիմոնյան -- Արենիի միջնակարգ դպրոց
Արմեն Սիմոնյան -- Արենիի միջնակարգ դպրոց
Լիլիա Մկրտչյան -- Արենիի միջնակարգ դպրոց
Շաքե Մելքոնյան -- Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց
Աննա Մովսիսյան -- Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց
Էդիտա Նազարյան -- Գետափի միջնակարգ դպրոց
Անի Խաչատրյան -- Ագարակաձորի միջնակարգ դպրոց
Շախմատի մարզային փուլին մասնակցում էին տարբեր դպրոցներից տասը աղջիկ և քսահինգ տղա։Համառ պայքարում իմաստուն խաղում լավագույն արդյունքներ գրանցեցին Մարի Կյուրեխյանը / Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց/ , Լինա Սահակյանը /Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց/ , Արշակ Ասատրյանը / Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց/ , Սամսոն Հովհաննիսյանը /Քարագլխի միջնակարգ դպրոց/ և Ռաֆիկ Հովհաննիսյանը /Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց/։
Բոլոր հաղթողներն իրավունք են ստացել մասնակցելու եզրափակիչ փուլի խաղերին։ Հաջող մրցելույթներ մասնակիցներին։








