Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկման հանդիպումներ հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ
28.03.2025

Հայտնում ենք , որ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկում իրականացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 12 բաժնի կողմից ապրիլի 3-ին՝ ժամը 12։00-ին, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԿՀ-ում (հասցեն՝ ք․. Ջերմուկ, Մյասնիկյան 8), ապրիլի 7-ին՝ ժամը 12։00-ին, «ՎԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ում (հասցեն՝ ք. Վայք, Ա. Թովմասյան 1), ապրիլի 9-ին՝ ժամը 12։00-ին, հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 12 բաժնում (հասցեն՝ ք․ Եղեգնաձոր, Նարեկացի 8/3) կազմակերպվելու են հանդիպումներ։
Հանդիպումները կրելու են բացառապես իրազեկման բնույթ, որտեղ մանրամասն ներկայացվելու են ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը:
Այլ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ՊԵԿ ՀՎՍՎ սպասարկման թիվ 12 բաժին՝ հեռախոս՝ 060849705: