Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային քննարկում մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության աշխատակիցների մասնակցությամբ

28.03.2025

    Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարտի 26-ին անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության աշխատակիցների մասնակցությամբ:
    Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Ա. Խաչատրյանը, Բ․Սողոմոնյանը, գլխավոր քարտուղար Ա. Հարությունյանը:
Վարչության աշխատակիցները ներկայացրին կատարած աշխատանքները, բնակավայրեր կատարած շրջայցերի արդյունքները, արձանագրած խնդիրները, լուծման հնարավոր տարբերակները։ Մասնավորապես՝ վարչության աշխատակիցները այցելել են Եղեգիս համայնքի բոլոր 12 բնակավայրեր և Վայք համայնքի 7 բնակավայրեր, հանդիպել վարչական ղեկավարների, բնակիչների հետ, խնդիրները քննարկել համայնքային իշխանությունների հետ։
   Մի շարք խնդիրներ ընդհանուր են բնակավայրերի համար, որոշ խնդիրներ էլ բնորոշ են հենց տվյալ բնակավայրին։ Ընդհանրական խնդիրները վերաբերում են խմելու և ոռոգման ջրագծերին, ներհամայնքային, ներբնակավայրային, հանդամիջյան ճանապարհների վիճակին, մաքրության և արտաքին բարեկարգման հարցերին, էլեկտրաէներգիայի անջատումներին և այլն։ Հատկապես զբոսաշրջային ոլորտի զարգացման տեսանկյունից որոշ խնդիրներ հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն։
   Վարչության պետ Վ․ Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները և ժամկետները քննարկվել են համայնքային իշխանությունների հետ։
   Խորհրդակցության ժամանակ անդրադարձան նաև վարչության գործառույթների շրջանակներում այլ գործընթացների համակարգման, վերահսկման աշխատանքներին։
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց ,որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության աշխատանքներն ուղղակի և անուղղակի կերպով առնչվում են բնակիչների շահերին, ուստի բնակիչը պետք է տեսնի այդ աշխատանքի արդյունքը, իրազեկված լինի իր բնակավայրում կամ համայնքում իրականացվող ծրագրերի, կառավարության՝ տարբեր ոլորտներում որդեգրած քաղաքականության վերաբերյալ։
   Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետը հանձնարարեց շարունակել շրջայցերը, խնդիրներն ավելի համակողմանի ուսումնասիրել, վերլուծել և ըստ անհրաժեշտության՝ տալ համապատասխան գնահատականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 18:22:23