Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակիցների մասնակցությամբ
27.03.2025
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարտի 25-ին անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակիցների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Ա. Խաչատրյանը,գլխավոր քարտուղար Ա. Հարությունյանը, խորհրդական Ս.Հովսեփյանը:
Վարչության աշխատակիցները ներկայացրին վերջին շրջանում իրենց գործառույթների շրջանակներում իրականացրած աշխատանքները, վերհանած խնդիրները և դրանց լուծումների ուղղությամբ կատարած աշխատանքները:
Ի թիվս մի շարք հարցերի՝ առանձնակի կարևորվեցին շինթույլտվություններին, ինքնակամ կառույցների բացահայտմանն ու հաշվառմանը, ապօրինի շինարարությունների կասեցմանն առնչվող խնդիրները և դրանց լուծման համար պատկան այլ մարմինների հետ համագործակցված և արդյունավետ աշխատանքների իրականացումը:
Քննարկվեցին նաև կամուրջների, ճանապարհների պահպանմաև և սպասարկմանն առնչվող հարցեր: Ընդգծվեց, որ հաճախ կանխարգելիչ աշխատանքներով կամ վաղ հայտնաբերված խնդրին ժամանակին լուծում տալու պարագայում արդյունքներն ավելի գոհացուցիչ են լինում, և քիչ ռեսուրսներ են ծախսվում:
Մարզպետ Կոլյա Միքաելյանը հորդորեց առավել հետևողական լինել վերը նշված խնդիրների լուծման ուղղությամբ,աշխատանքներ ծավալելիս հավասարաչափ դիտարկել մարզի բոլոր համայնքները , ավելացնել շրջայցերը և դիտարկումները, լիարժեք օգտագործել վարչությանը վերապահված վերահսկողության գործառույթների գործիքակազմը և համապատասխան ընթացակարգով տալ լուծումներ,քաղաքացիներին մտահոգող հարցերին, դիմում-բողոքներին տալ ամբողջական և լիարժեք պատասխաններ։
Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ, և սահմանվեցին դրանց կատարման ժամկետներ։