Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա Ջերմուկի ավագանու հերթական նիստը
24.03.2025

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։
Նիստի օրակարգի նախագիծը՝
1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական՝ 2025 թվականի մարտի 26–ի նիստի հետևյալ օրակարգը՝
1․1․ Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի փոփոխությունները հաստատելու՝ բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին․
1․2․Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 81-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
1․3․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
1․4․Ջերմուկ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին