Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգիս համայնքի փոքր և միջին բիզնեսի ձեռներեցներիի և տնտեսվարողների համար դասընթացներ

24.03.2025

   Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Եղեգիսի համայնքապետարանի հետ մեկտեղ «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ -վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հրավիրում է Եղեգիս խոշորացված համայնքի փոքր և միջին բիզնեսի ձեռներեցներին և տնտեսվարողներին մասնակցել դասընթացների և բարելավել բիզնես կարողությունները:
  Ծրագրի նպատակն է բարելավել համայնքում ձեռներեցների բիզնես փորձառությունը՝ տրամադրելով մասնագիտացված ուսուցում՝ հագեցած բնապահպանական լուծումներով, կայուն գյուղատնտեսության արտադրությամբ, ինչպես նաև շրջանաձև տնտեսության վարման ուղղությամբ:
   Դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարքեթինգային առանձնհատկությունների մասին, կկատարելագործեն ունակություններն ու հմտություններն ապրանքների առաջխաղացման և բրենդի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ՝ հիմնված բնապահպանական լուծումների վրա:
   Ընտրված 15 մասնակիցները անվճար հիմունքներով մեկ տարի շարունակ կստանան մենթորություն իրենց բիզնես/տնտեսությունը զարգացնելու համ:
   Թիրախային խումբ՝ ձեռներեցներ, տնտեսվարողներ, ովքեր

  • զբաղվում են գյուղատնտեսական ապրանքների վերամշակմամբ և վաճառքով,
  • զբաղվում են տուրիզմով և/ կամ ունեն հյուրատնային բիզնես,
  • զբաղվում են հուշանվերների արտադրությամբ՝ ձեռագործ իրերի կամ փայտամշակման արտադրությամբ,
  • ունեն սննդի կետ, (սրճարան, ռեստորան և այլն),
  • զբաղվում են այլ ձեռնարակատիրական գործունեությամբ, որ նշված չէ նախորդ կետերում:

   Դասընթացին խրախուսվում է կանանց մասնակցությունը։
   Գրանցումները բաց են մինչև ապրիլի 5-ը, ծրագրի մեկնարկը կտրվի ապրիլի 10-ին:
   Գրանցվելու համար դիմել Եղեգիսի համայնքապետարան, զանգահարել 098868268 հեռախոսահամարին կամ լրացուցիչ տեղեկատվության համար դիմել FPWC-ին՝ info@fpwc.org էլ . հասցեով կամ 010585884 հեռախոսահամարով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 18:22:23