Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը

21.03.2025

   Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել  է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։
   Յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է ԱՆՎՃԱՐ կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և պարզել` արդյո՞ք ունի պաշտպանություն այդ հիվանդություններից։
   Եթե ցանկանում եք, Դուք և/կամ Ձեր ընտանիքի անդամը կարող է մասնակցել այս հետազոտությանը:
   Գրանցվե՛ք հետևյալ հղմամբ ( https://shorturl.at/9iDOw ) կամ QR կոդով և լրացրե՛ք հարցաթերթիկը:
   Հարցաթերթիկը լրացնելուց հետո պետք է նշված օրն այցելել արյան նմուշառման կետ, որն ընտրել եք գրանցման ժամանակ: Արյան նմուշառման կետ այցելելիս խնդրում ենք ներկայացնել պատվաստման քարտը (եթե առկա է)։
   Հավելենք, որ նշված հետազոտությունները Վայոց ձորի մարզում կարող եք անցնել Վայքի և Եղեգնաձորի պոլիկլինիկաներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 18:22:23