Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկման հանդիպում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ
18.03.2025
Մարտի 18-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության համակարգմամաբ տեղի ունեցավ իրազեկման հանդիպում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ։
,,Առաքելություն Հայաստան" բարեգործական հասարակական կազմակերպության իրավաբան – փաստաբան խորհրդատուներ Էմմա Պապիկյանը և Թաթուլ Թադևոսյանը տրամադրեցին իրավաբանական խորհրդատվություն, ներկայացրին ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, տվեցին նրանց առնչվող այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղում թողած փաստաթղթերի վերականգնման համար անհրաժեշտ գործընթացի, ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի և կատարված փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումներ:
Քաղաքացիները ներկայացրին իրենց հուզող խնդիրները, որոնք առնչվում էին կենսաթոշակային ապահովության համար աշխատանքային ստաժի վերականգնմանը, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականի սոցիալական աջակցության ծրագրին և այլն :
"Առաքելություն Հայաստան" բարեգործական հասարակական կազմակերպության իրավաբան – փաստաբան խորհրդատուներ Էմմա Պապիկյանը և Թաթուլ Թադևոսյանը պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս իրավական խնդիրների դեպքում աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց:
Հավելենք, որ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, 2025թ․-ի հունվարի 1-ից իրականացնում է «Կյանքի բարելավում համապարփակ սոցիալական, առողջապահական, մարդասիրական նախաձեռնությունների և իրավունքների իրազեկման արշավների միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվում է իրավաբանական խորհրդատվություն։