Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտնի են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի Վայոց ձորի տարածաշրջանային փուլերի արդյունքները

14.03.2025

   Ավարտվեցին «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի տարածաշրջանային փուլերը։Շուրջ մեկ ամիս տևած խաղերին մարզի հանրակրթական 27 դպրոցներից երկու տարիքային խմբերում մասնակցեցին 719 աշակերտներ։
   Մարզական համառ և գեղեցիկ պայքարում 5-6-րդ դասարանների մրցույթում հաղթող ճանաչվեցին Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի և Ազատեկ-Հերհեր միջնակարգ դպրոցների միասնական թիմերը։
Տարիքային երկրորդ խմբում /7-9-րդ դասարաններ/ ուժեղագույններն Արենիի միջնակարգ և Վայքի հիմնական դպրոցի թիմերն էին։
   Հաղթող դպրոցների թիմերն ապրիլի 3-4-ը Եղեգնաձորում կմասնակցեն մարզային փուլին։
   Տարածաշրջանային փուլերում 1-3-րդ տեղեր գրաված բոլոր դպրոցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով։
   Հավելենք, որ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են աշակերտների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկներին ասպարեզ բերելու նպատակով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 12:04:25