Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկման հանդիպումներ ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումների և առկա մարտահրավերների վերաբերյալ
07.03.2025
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի ոլորտի վարչության և ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի համագործակցությամբ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ում և «Վայքի պոլիկլինիկա» ՓԲԸ-ում կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումների և առկա մարտահրավերների վերաբերյալ։
Հանդիպումներին մասնակցում էին մանկաբույժներ, գինեկոլոգներ, ուռուցքաբաններ, ընտանեկան բժիշկներ,նեղ մասնագետներ:
Կարևորելով պատվաստումային գործընթացը՝ մարզում առկա պատվաստումային իրավիճակը ներկայացրեց մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի ոլորտի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Կարապետյանը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց ձորի մասնաճյուղի իմուն պատասխանատու Սարինե Պողոսյանը ներկայացրեց ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումները և առկա մարտահրավերները` նշելով , որ պատվաստումը կանխարգելում է ՄՊՎ-ով պայմանավորված քաղցկեղները։
Բուժաշխատողներին հանձնարարվեց իրազեկման աշխատանքներ իրականացնել պատվաստումային գործընթացը պատշաճ իրականացնելու և ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ բնակչությանը ներկայացնելով պատվաստումների բարձր արդյունավետությունը և անվտանգությունը։